Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Հասան Չենգիզ. Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից

Հասան Չենգիզ. Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից
17.11.2020 | 15:01

Եվրասիական կառավարությունների ասոցիացիայի ղեկավար Հասան Չենգիզը ռուսական lenta.ru կայքի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան շուտով դուրս է գալու ՆԱՏՕ-ի կազմից և հավելել, որ այդ կազմակերպությունը կարելի է ամբողջովին փլուզված համարել:

«ՆԱՏՕ-ի ժամկետն արդեն սպառվել է, ուղեղային համակարգը՝ մեռել: Սա հաստատել է Մակրոնը, մեկ տարի առաջ Մերկելն է հայտարարել: Մոտ ապագայում ՆԱՏՕ-ն փլուզվելու է, իրենք էլ հասկանում են, որ չեն կարող իրենց դաշնակիցների անվտանգությունը պահպանել»,- հայտարարել է Չենգիզը: Նա կանխատեսել է, որ առաջիկա 2-3 տարում փլուզվելու է ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն էլ ստեղծելու է նոր ռազմավարական համաձայնություն, որը ներառելու է նաև Թուրքիան: Իսկ հյուսիսատլանտյան դաշինքից Անկարայի դուրս գալը դրա փլուզում կնշանակի:

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ